25.06.2015
Բուժաշխատողի օրվա առիթով Գյումրու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ պատվոգրերի հանձման միջոցառում: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հանձնարարականով յուրաքանչյուր բաժանմունքի վարիչ ներկայացրեց իր բաժանմունքի լավագույն մասնագետին:
Պատվոգրի արժանացավ շուրջ 34 աշխատակից.
– Նմանօրինակ միջոցառումների հաճախակի կազմակերպումը նպաստում է, որ բուժաշխատողն առավել բարեխղճորեն մոտենա իր ամենօրյա աշխատանքին: Եթե գնահատում և ուշադրության ենք արժանացնում, նրանք ավելի են պարտավորվում անթերի կատարել իրենց պարտականությունները,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
«Գյումրի բժշկական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին